BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Բոները «պոչը» քաշած գնաց

Բոները «պոչը» քաշած գնաց
17.12.2013 | 12:06

Ամերիկյան Տեխաս նահանգում լույս շաբաթ կիսամիջին քաշային կարգում կայացավ WBA վարկածով չեմպիոնական մարտ աշխարհի գործող չեմպիոն Էդրիեն Բոների ու աշխարհի նախկին չեմպիոն Մարկոս Մայդանայի միջև: Բուքմեյքերների, ասենք նաև մասնագետների գերակշիռ մասի կարծիքով` Մայդանայի շանսերն անհամեմատ քիչ էին, քանզի մրցակիցը պրոֆեսիոնալ բռնցքամարտի վերջին շրջանի ամենավառ անհատականություններից մեկն էր, մարզիկ, ով աչքի է ընկնում կատարելության հասցրած տեխնիկայով, կայծակնային արագությամբ: Այս ամենի հետ մեկտեղ հարկ է նշել, որ ամերիկացին, չնայած բնությունից ունեցած շռայլ օժտվածությանը, հասցրել է բոլորին զզվեցնել իր սահմաններ չճանաչող մեծամտությամբ, ինքնահավանությամբ: Սպասվելիք մենամարտում Մայդանայի միակ կռվանն անկասելի հարվածով ամերիկացուն ծնկի բերելն ու այդպես միայն հաղթանակի հասնելն էր, սակայն դրա համար նա նախ պիտի կարողանար «բռնացնել» մրցակցին, ով իր մարզական կարիերայի ընթացքում (քսանյոթ մարտից քսաներկու հաղթանակ նոկաուտով, ոչ մի պարտություն) ոչ մի անգամ չի հայտնվել նույնիսկ նոկդաունում, մինչդեռ իր երեսունմեկ հաղթական մարտերում նույնիսկ (պարտվել է երեքում), որոնք, ի միջի այլոց, անխտիր ավարտվել են նոկաուտով, արգենտինացին մեկ անգամ չէ, որ հայտնվել է նոկդաունում:
Ինչևէ: Փառահեղ մարտ ստացվեց հատկապես պրոֆեսիոնալ բռնցքամարտի վերջին ամիսների շարքային դիմակայությունների ֆոնի վրա: Մայդանան կարողացավ ոչ միայն տասներկու ռաունդ դիմադրել մրցակցին, այլև երեք անգամ ստիպեց նրան հիմնովին երերալ, ու մրցավարին ոչինչ չէր մնում` հաշիվը նույնքան անգամ բացելուց զատ: Չնայած իր վառ ընդգծված պանչեր լինելուն, Մարկոս Մայդանան մարտը շահեց միավորներով ու կրկին հռչակվեց աշխարհի չեմպիոն: Ինչ վերաբերում է Բոներին, չպիտի շտապել նրան հաշվից դուրս համարել, քանզի այդպիսի օժտված տաղանդներ բնությունն ամեն օր չի ծնում: Բոները դեռ կասի ու հիմնովին կասի իր խոսքը ռինգում, ու բնավ էլ չափազանցություն չկա այն բանում, որ մարզիկը համարվում է Ֆլոյդ Մեյվեզերի օրինական ժառանգորդը: Պարզապես այս սառը ցնցուղն ավելի քան տեղին էր նրա համար: Նրա իսկ շահերի համար: Արքան ընկավ, սակայն մեռած չէ:
Նույն օրը նույն երեկոյի շրջանակներում գերթեթև քաշային կարգում կայացավ WBC վարկածով չեմպիոնական մարտ մեքսիկացի Լեո Սանտա Կրուսի ու պուերտոռիկացի Սեզար Սեդայի միջև: Հուրախություն աշխարհի չեմպիոնի երկրպագուների, մեքսիկացին պահպանեց չեմպիոնական գոտին: Վեցերորդ անգամ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 796

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ